22 05 2018

Վահագն Մելիքյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Վահագն Մելիքյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել Վահագն Մելիքյանը:

Վահագն Մելիքյանն ունի Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Մասնագիտությամբ արևելագետ է:

1991 թվականից արտգործնախարարության համակարգում է աշխատել, եղել է Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, ԱԳՆ  քարտուղարության պետ, Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, Պետական արարողակարգի ծառայության ղեկավար, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթի և Կատարի Պետություններում և Բահրեյնի թագավորությունում, Արգենտինայի, Ուրուգվայի, Պարագվայի, Չիլիի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Սփյուռքի փոխնախարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ