Արդեն 29-րդ օրն է, ինչ Մատենադարանի մոտ հացադուլ է անում «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Մայիսի 21-ին նրան է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հիշեցնենք, որ Չուգասզյանն ընդհատակից դուրս գալուց հետո 2018թ. ապրիլի 24-ին ձերբակալվել էր, օրեր անց՝ ազատ արձակվել՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի երաշխավորագրերի հիման վրա:
Այնուհետև Չուքասզյանը հացադուլ սկսեց:
Նա պնդում է, որ հացադուլը կդադարեցնի, եթե կատարվեն իր պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, համաներման հայտարարում և անցումային հանձնաժողովի ստեղծում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը