«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն 26 օր է՝ հացադուլի մեջ է: Մայիսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մատենադարանի մոտ հանդիպել և զրուցել է Գարեգին Չուգասզյանին։
Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, համաներման հայտրարում և անցումային հանձնաժողովների ստեղծում:
«Ինձ ազատելը դեռևս չի նշանակում, որ համակարգն ազատվել է»: Այս մասին Գարեգին Չուգասզյանը ասել է «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նշել է, որ հացադուլն ուղղաված չէ իշխանությունների դեմ, այլ՝ դատաիրավական համակարգի, որը դեռևս գտնվում է նախկին իշխանությունների ձեռքում:
«Երկրի վարչապետը ասում է կան քաղբանտարկյալներ, գլխավոր դատախազը հակառակն է նշում: Ամենաթողության մեջ անցկացվող դատավարություններից հետո, մարդկանց ծեծած դատավորները շարունակում են մնալ համակարգում: Սրա դեմ պետք է պայքարել: Մեր դատաիրավական համակարգը վարակված է, եթե կպնես, որ մի բան փոխվի, հակառակը կստացվի, իրավիճակն ավելի կվատանա»,- ասել է նա:
Նա նաև նշեց, որ հացադուլը խոսքը տեղ հասցնելու միջոց է, և իշխանությունը լսում է իր ձայնը: Նրա խոսքով՝ կասկածի և անհասկացվածության պատը գնալով քանդվում է. «Կան մարդիկ, ովքեր փորձում են սադրել, թե այս պայքարը իշխանության դեմ է, դա այդպես չէ: Պայքարը դատաիրավական համակարգի դեմ է, իսկ պայքարի կարևոր բաղկացուցիչը քաղաքացիական բողոքն է»:
Նշենք, որ Չուգասզյանն ընդհատակից դուրս գալուց հետո 2018թ. ապրիլի 24-ին ձերբակալվել էր, օրեր անց՝ ազատ արձակվել՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի երաշխավորագրերի հիման վրա:
Այնուհետև Չուքասզյանը հացադուլ սկսեց Մատենադարանի մոտ:
Նշենք, որ 11-րդ օրն է, ինչ կալանավայրում հացադուլ են հայտարարել նաև «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Արայիկ Խանդոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը