12 09 2024

Հայաստանում կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. մաս 215․ «Ժողովուրդ»

Հայաստանում կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. մաս 215․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որեւէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որեւէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, եւ որեւէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»:

Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային եւ այդ ցանկը մշտապես «թարմացվում» է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ անգամ «ֆեյսբուք»-ում կարծիք գրելու համար խափանման տարբեր միջոցներով պատժվել են՝ կալանք, գրավ, ստորագրություն՝ չբացակայելու մասին, տնային կալանք եւ այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպը՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է՝ բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։

Մամիկոն Ասլանյանն ընտրվեց ամենաշատ ձայներով, կալանավորվեց իր համար նախատեսված պատժից էլ շատ ժամանակահատվածով:

Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, որի գործով ո՛չ տուժող կա, ո՛չ բողոքող, եւ որեւէ փաստաթուղթ Աշոտյանը չի ստորագրել, բայց կալանքի տակ է շուրջ 1 տարի է: Հայաստանում շատ է քաղհալածյալների թիվը, այն մարդկանց թիվը, որոնց պետական ապարատում աշհեռացնում են աշխատանքից՝ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու (Like) համար։ Ընդդիմադիր մի շարք հայտնի անձինք, հատկապես բուհերից` ԵՊՀ, Բրյուսով, Կառավարման ակադեմիա եւ այլ, կորցրել են իրենց աշխատանքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ