18 05 2018

Մոսկվան երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին. Սերգեյ Լավրով

Մոսկվան երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին. Սերգեյ Լավրով

Եվրամիությունը Ռուսաստանի կարևոր հարևան և առևտրատնտեսական գործընկեր է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:

« Իհարկե, մենք հետևում ենք եվրոպական ինտեգրացիայի ապագայի մասին ԵՄ-ում և ԵՄ անդամ երկրներում ընթացող քննարկումներին: Միևնույն ժամանակ, մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է Լավրովը Russian Business Guide-Italian-Russian Chamber of Commerce ամսագրին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Մոսկվան, ի տարբերություն «որոշ գործընկերների», երբեք չի արտահայտել եվրանախագծի ճակատագրի համար նշանակալի հանրաքվեների և ընտրարշավների արդյունքների վերաբերյալ կարծիքներ:

«Աշխատում ենք և պատրաստ ենք շարունակել համագործակցել այն առաջնորդների հետ, որոնց օգտին կքվեարկեն իրենք՝ եվրոպացիները»,- հավելել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ