ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի բոլոր ցույցերը: Նման կոչով վարչապետը հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Մենք փակում էինք, որովհետև չկար իշխանություն, որը վայելում էր ժողովրդի վստահությունը: Այսօր կա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը և զբաղվում է ժողովրդի խնդիրների լուծմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ օրում և մեկ որոշմամբ, անհրաժեշտ են խորը ուսումնասիրություններ: Վարչապետը կոչ արեց ձևակերպել խնդիրները, յուրաքանչյուրի մասով կազմել երկու-երեք հոգանոց պատվիրակություն, գնալ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որտեղ քննարկումներ կիրականացվեն: Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը