08 05 2018

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Համաձայն Կրեմլի պաշտոնական էջի, Պուտինի հեռագրում ասվում է. «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ