04 05 2018

Հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում. Աղվան Վարդանյանի պատասխանը՝ ՀՅԴ-ին

Հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում. Աղվան Վարդանյանի պատասխանը՝ ՀՅԴ-ին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կուսակցությունից հեռացրել է ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին՝ մինչ այդ նրանից վերցնելով նաև պատգամավորական մանդատը:

Աղվան Վարդանյանը պատասխանել է կուսակցության որոշմանը՝ հետևյալ հայտարարությամբ.

«Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր:

Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ:

Մնացածը տասներորդական է:

Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում:

Երբեմն:

Բայց սա էլ է տասներորդական:

Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում:

Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է:

Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ