ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը դեմ էր գնացել ՀՅԴ որոշմանը և չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վայր դնել պատգամավորի մանդատը:
Մայիսի 3-ին Աղվան Վարդանյանը կատարել է կուսակցության պահանջը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը