Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
«ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո:
Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը