30 04 2018

ՀՀԿ-ն դեռ չի որոշել` ինչպես քվեարկել

ՀՀԿ-ն դեռ չի որոշել` ինչպես քվեարկել

ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության անդամները մի քանի րոպե փակ նիստ անցկացրեցին: Շարմազանովն ասաց, որ անձամբ իրեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չհամոզեց, սակայն կքվեարկի այնպես, ինչպես որոշի կուսակցությունը: Շարմազանովի խոսքով՝ մինչ վաղը դեռ քննարկման հնարավորություն ունեն, կքննարկեն, և վաղը մինչ քվեարկությունը կհայտնեն, թե ինչպես են քվեարկելու:

«Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, մենք ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը: Ես առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

Դիտարկմանն արդյոք իրեն որպես ընդդիմություն պատկերացնու՞մ է, Շարմազանովն ասաց.

«Ես ինձ պատկերացնում եմ քաղաքականության մեջ. ընդդիմություն, թե իշխանություն՝ ժողովուրդը կորոշի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ