Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ի նիստում որոշել է Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի պաշտոնում:
Փաշինյանը կհանդիպի նաև մյուս խմբակցություններին:
ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են Նիկոլ Փաշինյանին ձայն տալու մասին: Այս երեք խմբակցությունների ձայները միասին 47 են: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է 53 քվե:
ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ չի խոչնդոտի Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հատուկ նիստը կկայանա մայիսի 1-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը