Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ:
Համաձայն կառավարության լրատվականի, քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում երկու երկրների պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը