«Առաջին լրատվական»-ը տեղեկություն է տարածել, թե երեկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ակաների հետ հանդիպմանն առաջարկել է բացի Կարեն Կարապետյանից, վարչապետի պաշտոնում դիտարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
Տեղեկատվության իսկությունը ճշտեցինք ՀՀԿ-ական մեր աղբյուրներից: Նրանք հերքեցին նման տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը