22 04 2018

Նիկոլ Փաշինյանը բանակցելու չէր եկել. Կարեն Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը բանակցելու չէր եկել. Կարեն Կարապետյան

ՀՀ Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»: 

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի առավոտյան տապալվեցին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:

Այնուհետև ոստիկանները հարկադրաբար հավաքի վայրից հեռացրին շարժման ղեկավարներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ