21 04 2018

Արմեն Սարգսյանը ժամանեց Հանրապետության հրապարակ

Արմեն Սարգսյանը ժամանեց Հանրապետության հրապարակ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողներին ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը հրապարակ է եկել Աբովյան փողոցով քայլելով:

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելիս Արմեն Սարգսյանը հանեց փողկապը:

Արմեն Սարգսյանը թույհլ չտվեց ձայնագրել զրույցը:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր՝ ասելով, որ նրան սպասում է Հանրապետության հրապարակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ