Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ 8 տասնյակ քաղաքացի էլ բերման էր ենթարկվել ապրիլի 17-ին, որոնք, համաձայն ոստիկանության, արդեն բաց են թողնվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը