Ապրիլի 13-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները որոշել էին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ընթացքում շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որտեղ պետք է հայտարարվեր Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին:
Սակայն հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխություններ են տեղի ունեցել:
Ապրիլի 14-ին ժամը 14։00-ին հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում, իսկ ժամը 16։30-ին ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր, որտեղ և, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը