10 04 2018

Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը կլինի Մոսկվա

Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը կլինի Մոսկվա

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը հայտարարել է մոտ ժամանակներս Մոսկվա այցելելու ծրագրերի մասին: «Ավանդաբար, առաջին պաշտոնական այցերը Հայաստանի ղեկավարներն իրականացնում են հենց Մոսկվա»,- ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ դեռ կոնկրետ օր որոշված չէ:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ, նրա խնդիրն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը, առանցքային դեր է խաղում խնդրի կարգավորման գործում: «Ի վերջո, տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվում են, դրանք լիովին հաղթահարելի են: Պատմությունը ոչ պակաս դաժդան և ողբերգական հակամարտություններ է տեսել: Մենք բարձր ենք գնահատում խնդրի խաղաղ քաղաքական լուծման որոնմանն ուղղված այս միջնորդական ջանքերը: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար խաղաղության և ներդաշնակության հասնելու քաղաքական կամք է անհրաժեշտ: Հայաստանը, իր հերթին, անում է հնարավոր ամեն ինչ խաղաղության հասնելու համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույնպես այդպես կվարվի», - ասել է ՀՀ նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ