10 04 2018

Աման Տուլեևն ընտրվել է Կեմերովոյի խորհրդարանի խոսնակ

Աման Տուլեևն ընտրվել է Կեմերովոյի խորհրդարանի խոսնակ

Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեևն ընտրվել է ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նախագահ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: 

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում միակ թեկնածուի օգտին քվեարկել է 39 պատգամավորից 38-ը:

«Ես հիշեցի 90 թվականը: Ճիշտ այսպես: 250 պատգամավորներին, այս դահլիճը: Ես երկաթուղու պետն էի: Եվ ինձ ոչ ավելի, ոչ պակաս ընտրում են մարզային խորհրդի նախագահ: Ամեն ինչ վերադառնում է: Հետաքրքիր է՝ կյանքում այսպիսի շրջապտույտ է տեղի ունենում»,- ասել է Տուլեևը:

Աման Տուլեևը Կեմերովոյի մարզը ղեկավարել է 1997 թվականից: 2018 թվականի ապրիլի 1-ին նա հրաժարական տվեց՝ Կեմերեվոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի պատճառով: Հրդեհից 64 մարդ էր զոհվել, որոնցից 41-ը՝ երեխա:

Այնուհետև դարձավ Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի պատգամավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ