26 03 2018

Ռուսական առևտրի կենտրոնում հրդեհը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել. Տեսանյութեր. Թարմացվում է

Ռուսական առևտրի կենտրոնում հրդեհը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել. Տեսանյութեր. Թարմացվում է

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկվել է խոշոր հրդեհ, որի հետևանքով զոհվել է 53-ի:

Համաձայն gazeta.ru-ի՝ զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:

Կան բազմաթիվ վիրավորներ և մոտ 7 տասնյակ անհետ կորածներ:

***

«Ռիա Նովոստի»- տեղեկացմամբ, հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը: Համաձայն ականատեների՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանմամբ:

***

Հրդեհի հիմնական պատճառ են համարվում է էլեկտրացանցի սպասարկման խախտումները: 

 ***

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության Նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

 ***

ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է տուժածների թվում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայությունը

ՀՀ արտգործնախարարությունը պարզում է՝ հրդեհի զոհերի կամ տուժածների թվում կա՞ն ՀՀ քաղաքացիներ և հայեր, թե՝ ոչ: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

***

Հայտնաբերել են 5 անձի, որոնք մինչ այս անհետտ կորած էին համարվում

Կեմերովոյում հայտնաբերվել են 5 անձինք, որոնք որոնք մինչ այս անհետտ կորած էին համարվում: Նրանք, բարեբախտաբար, ողջ են: Այս մասին, ըստ meduza-ի, հայտնել է ՆԳՆ-ն:

Մարտի 26-ի առավոտվա իրավիճակն այսպիսին է՝ 53 զոհ, 16 անհետտ կորած, 48 տուժած, որոնցից 12-ը Կեմերովոյի հիվանդանոցներում են, 36-ը՝ ամբուլատոր բուժում են ստանում:

12.07

Ռուսաստանի ԱԻՆ-ի թարմացրած տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 64-ի:

12.20

Հրդեհի տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

***

Համացանցում է տարածվել հրդեհի բռնկման և տարածման տեսանյութը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ