03 04 2018

Կեմերովոյի մարզպետը հրաժարականից հետո նոր պաշտոն է ստացել

Կեմերովոյի մարզպետը հրաժարականից հետո նոր պաշտոն է ստացել

ՌԴ Կեմերովոյի արդեն նախկին մարզպետ Աման Տուլեևը մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի անդամ է դարձել: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը: «Դա տեղի է ունեցել օրինական կարգով: Աման Տուլեևը 2013 թվականին գլխավորում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից գրանցված ցուցակը: Նա այդ ցուցակում էր մինչ այսօր»,- ասել է ՝ մարզի ընտրական հանձնաժողովի քարտուղար Միխայիլ Պիմենովը:

Համաձայն լրատվամիջոցի, մարզի խորհրդարանի խոսնակ Ալեքսեյ Սինիցինը վայր կդնի իր լիազորությունները և նրա փոխարեն պատգամավորների խորհրդի ղեկավար կդառնա Տուլեևը:

Կեմերովոյի մարզպետը հրաժարական էր տվել ապրիլի 1-ին՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով:

Հրդեհին զոհ էր գնացել 64 մարդ, որից 41-ը՝ երեխա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ