ՌԴ Կեմերովո մարզի ղեկավար Աման Տուլեևը հրաժարական է տվել՝ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի պատճատով: Հրդեհին զոհ էր գնացել 64 մարդ, որից 41-ը՝ երեխա:
Հրապարակած տեսանյութում Տուլեևը ցավակցություն է հայտնել և ասել, որ իր հրաժարականը միակ ճիշտ որոշումն է:
«Քանի որ նահանգապետի պաշտոնում նման ծանր բեռով չի կարելի, ուղղակի չի կարելի»,- ասել է նա:
Աման Տուլեևը Կեմերովոն ղեկավարում է 1997 թվականից ի վեր: Պաշտոնավարման-րո ժամկետը լրանում էր ժամկետը լրանում էր 2020թ.:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Տուլեևին և շնորհակալություն հայտնել երկարամյա աշխատանքի համար:
Մինչ ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերին, Կեմերովոյի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը