07 04 2018

Ռուս գործարարները կարողություն են կորցնում ամերիկյան պատժամիջոցների պատճառով

Ռուս գործարարները կարողություն են կորցնում ամերիկյան պատժամիջոցների պատճառով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 38 գործարարի, պաշտոնատար անձի ու 15 ռուսական ընկերության, հայտնում է ria.ru-ն:

Ցանկում են ներառվել միլիարդատերեր Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովը, Կիրիլ Շամալովը, Վիկտոր Վակսելբերգը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։ 

Պատժամիջոցների ցանկում ներառումը ենթադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Միացյալ Նահանգների տարածքում գտնվող ակտիվների սառեցում, անշարժ գույքի, բանկային հաշիվների կալանք, ԱՄՆ մուտքի արգելք:

Համաձայն Forbes-ի՝ 7 ռուսաստանաբնակ միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարությունից հետո նրանց ընդհանուր կարողությունը նվազել է ավելի քան 1,25 միլիարդ դոլարով: Ամենաշատը կորուստ է կրել, ըստ rbc.ru-ի, Օլեգ Դերիպասկան, որի կարողությունը նվազել է 960 միլիոն դոլարով, կամ ավելի քան 15 տոկոսով: Նրա ընկերությունների բաժնետոմսերի արժեքն անկում է գրանցել 10-20 տոկոսով:

Սուլեյման Քերիմովըկորցրել է 265 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 57 միլիոն դոլար, Վլադիմիր Բոգդանովը՝ 6 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆիննախի՝ հունվարին հրապարակած հնարավոր պատժամիջոցների ցանկում ռուսաստանաբնակ երեք հայ գործարարի անուն կար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ