02 04 2018

Նախագահի թեկնածուն գրազի պատճառով սափրել է բեղերը



Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Պավել Գրուդինինը տեսագրություն է տարածել, թե ինչպես է սափրում բեղերը։

Նախագահի թեկնածուն գրազ էր եկել բլոգեր Յուրի Դուդի հետ, որ 15 տոկոս ձայն կհավաքի, սակայն հավաքեց 12 տոկոսից պակաս:

«Մենք առաջ կգնանք՝ բեղերով, թե առանց բեղի»,- սափրվելուց հետո դիմելով քաղաքացիներին՝ ասել է Գրուդինինը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունը կայացավ մարտի 18-ին: Վլադիմիր Պուտինը նախագահ ընտրվեց 76.67 տոկոս ձայնով: Պավել Գրուդինինը երկրորդ տեղում էր:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ