17 03 2018

Չինաստանի նախագահը վերընտրվել է

Չինաստանի նախագահը վերընտրվել է

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները Սի Ցզնփինին միաձայն ընտրել են երկրի ղեկավարի պաշտոնում, հայտնում է ria.ru-ն:

Երկրի ղեկավարի ընտրությունը կայացել է մարտի 17-ին՝ փակ քվեարկության միջոցով: Մասնակցող 2970 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սի Ցզնփինի՝ ևս 5 տարի կառավարմանը:

Հիշեցնենք, որ օրերս ՉԺՀ խորհրդարանը հավանության արժանացրեց սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ վերացան Չինաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները։ Սի Ցզինփինը, որը երկիրը ղեկավարում է 2013-ից, կարող է պաշտոնավարել որքան ընտրվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ