12 03 2018

1958 կողմ, 2 դեմ. Չինական քվեարկություն



Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների համաչինական ժողովը հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունները, որով առաջարկվում է վերացնել Չինաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները:

Այս մասին հայտնում է France 24-ը:

Փոփոխությունների օգտին է քվեարկել խորհրդարանի 2958 անդամ, դեմ՝ 2 անդամ, ձեռնպահ՝ 3:

Այսպիսով, Չինաստանի նախագահը կարող է ընտրվել առանց սահմանափակումների՝ 5 տարին մեկ: Այնինչ մինչ այս գործում էր երկանգամյա սահմանափակումը:

Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է, որը ղեկավարում է երկիրը 2013 թվականից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ