29 07 2019

Հայաստանում կասեցրել են Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունները․ Ria.ru

Հայաստանում կասեցրել են Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունները․ Ria.ru

«Ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

Թեմային անդրադարձել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ ընդգծելով, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն է։

«Մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանը ազատ արձակեց Քոչարյանին չճանաչված Արցախի Հանրապետության նախագահների երաշխավորության հիմքով, այնուհետև կասեցրեց գործի քննությունը և գործն ուղարկեց Սահմանադրական դատարան։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվող քննվող գործի շրջանակներում, սակայն չէր հայտնել, թե որ գործի»,- գրում է «Ռիա նովոստի»-ն։

Կայքը հիշեցնում է փաստաբան Գեորգի Մելիքյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած միտքը, որ իր պաշտպանյալի խուզարկությունն իրականացել է օրենքի բազմաթիվ խախտումներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ