18 12 2019

Նիդերլանդների Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունը:

Դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը ևս առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրել էր Հայաստան - Եվրամիություն Համարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Նշենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն վավերացրել է մոտ 20 երկիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ