ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից Ցեղասպանությունը հաստատող բանաձևի ընդունումը:
Ողջույնի խոսքում մասնավորապես նշվում է. «2019-ի նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում 13-0 միաձայն քվեարկությամբ Կոլումբիան միացավ 49 նահանգների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ճշմարտացի որոշմանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել Ցեղասպանության մասին իրազեկմանը միտված առարկան ներառել Վաշինգտոնի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում»:
Հայոց ցեղասպանությւոնը հաստատող բանաձևի ամբողջական տեքստն՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը