Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայ- թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու հայկական կողﬕ որոշմանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում արտահայտել է իր վերաբերմունքն այդ արձանագրությունների վերաբերյալ և տվել է իր գնահատականները: Ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և ակտիվ մասնակցություն է ունեցել դրանց:
«Մեր վերաբերմունքն ակտուալ է մնում: Մենք ելնում ենք այդ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից, ինչը բխում է այդ երկու երկրների շահերից: Մենք մեր կողմից, ինչպես գիտեք, միշտ արել ենք հնարավոր ամեն բան այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը