ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 2-ին գումարել է արտահերթ նիստ և կազմել արձանագրություն ՀՀԿ համամասնական ցուցակի հերթական համարը ներկայացնող Տաճատ Վարդապետյանին պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ Տաճատ Վարդապետյանը մանդատ ստացավ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալու արդյունքում:
Վարդապետյանը 2007 և 2012 թվականներին ևս ընտրվել է պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ցանկով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը