Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ ընտրեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանին, որը միակ թեկնածուն էր:
Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 27-ը՝ դեմ:
Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե դեմ քվեարկածները չեն ցանկանում, որ ինքը լքի ԱԺ-ն:
Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձնեց՝ ԱԺ ամբիոնից երդվելով. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»:
Նշենք, որ Հրայր Թովմասյանը կփոխարինի Կիմ Բալայանին, որի լիազորությունները դադարել են փետրվարին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը