Համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետության գլուխն է, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Նոր Սահմանադրությամբ, ՀՀ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով և կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին՝ գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Նույն օրը հրաժարական կտա կառավարությունը:
Նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում:
Ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ՀՀ նոր Սահմանադրությունը:
Նախագահի՝ պաշտոնի ստանձնման մանրամասներ է ներկայացնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ նախագահի լիազորություններն ամբողջությամբ՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը