Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս և ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին: Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կողմ և դեմ քվեարկած բոլոր պատգամավորներին՝ երկրում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների գործընթացում ներդրման համար:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն ընտրվեց 90 կողմ և 10 դեմ ձայներով:
Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր կոալիցիան և սատարում էր նաև «Ծառուկյան» խմբակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը