31 01 2025

Այո՛, ես էլ եմ ստացել նվիրատվություն, ընդ որում շատ մեծ ու հայտարարագրել եմ. Նիկոլ Փաշինյան

Այո՛, ես էլ եմ ստացել նվիրատվություն, ընդ որում շատ մեծ ու հայտարարագրել եմ. Նիկոլ Փաշինյան

 

Ես էլ եմ նվիրատվություն ստացել, ընդ որում, բավականին մեծ. հայտարարագրել եմ արդեն իմ այդ նվիրատվությունը և աղբյուրն էլ քիչ առաջ ասեցի: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մեր համատեղ կյանքի ընթացքում մենք բնակարան ենք ձեռք բերել, այդ բնակարանը վաճառվել է, ես այդ բնակարանի գոյացած գումարից նվիրատվություն եմ ստացել, որովհետև այդ գումարից դե յուրե ինձ փոխանցելու ուրիշ տարբերակ չկա։ Ասել՝ վայ, պաշտոնյան նվիրատվություն է ստացել: Հա, ստացել եմ և հայտարարագրել եմ: Հեսա պաշտոնյաների հայտարարագրի մեջ էլ, դա, ենթադրում եմ, որ պետք է արտահայտվի»,-ասաց նա:

Լրագրողը նկատեց, որ հարցն այն մասին է, որ այդ նվիրատվության գումարի աղբյուրն է իրավասու պարզել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և դրա համար ունի գործիքակազմ, սակայն չի կիրառում այդ գործիքակազմը, և երբ չի կիրառում այդ գործիքակազմը, հարց է ծագում, թե ինչու է պետությունը որոշում հավելյալ պարտականություն դնել քաղաքացու վրա հայտարարագրի տեսքով, որպեսզի կարողանա նոր գործիքակազմ կիրառել, երբ առկա գործիքակազմը արդեն իսկ չի կիրառվում։

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես պատասխանատու ասում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, անկախ մարմին է, խնդրում եմ բոլոր հարցերը ուղղեք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասի, որ ես չեմ թողնում, որ ինքը այդ իրավասությունը իրականացնի, խնդրեմ հաջորդ ասուլիսի ժամանակ ինձ կհարցնեք, ես կպատասխանեմ:

Բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման բան ասելու որևէ հիմք ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ