31 01 2025

Ես խոսել եմ նվեր ստացած զենքի մասին․ Փաշինյանը՝ ժանգոտած զենք ձեռք բերելու մասին



 

Այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ 

«Պետական մակարդակով երբեք չի ասվել՝ գնանք Արարատ հետ բերենք, հիմա ինչպե՞ս եք ասում՝ Արարատը ասել ենք մերն ա, դրա համար մեզ ժանգոտած հին զենքեր են վաճառում»։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանը նշեց. «Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ որ մենք անռնվազն որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել, ես խոսել եմ դրա մասին: Երբեք չի եղել որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք: Խնդիրն աշխարհն ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու մեր սովորության  մեջ է:

Ընդ որում, շատ բաներ կան աշխարհում որ չեն փոխվում: Իմ մեջ էլ կա խնդիր, ձեր մեջ էլ կա խնդիր, որովհետև մենք նույն տեղն ապրող մարդիկ ենք: Մենք ունեցել ենք կոնսենսունսներ: Մեր կոնսենսուսն առնվազն որոշակիորեն պատմական Հայաստանիի տրամաբանության մեջ է եղել, հակասությունը պատմական Հայաստանի ընկլաման մեջ է եղել, բայց իրական Հայաստանի մեր մտածողության մեջ որպես բազիս, երբեք չի եղել: Որպես դրա թիվ մեկ պատասխանատվություն կրող անձ ասել եմ՝ ինչ պետք է անենք այդ խնդրի հետ և հանգել եմ այն եզրակացության, որ մենք պետք է որդեգրենք պատմական և իրական Հայաստանի ընտրանքի մեջ, պետք է որդեգրենք իրական Հայաստանը որպես Հայաստանի պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ։ Դա է ՀՀ հարատևությունը պահպանելու միակ տարբերակը, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Դա է միակ տարբերակը»,- նշել է նա։

 Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ