31 01 2025

Առաջարկն արել ենք, սպասում ենք Ադրբեջանի դրական գնահատականին. Նիկոլ Փաշինյան



Իրատեսական ճանապարհը՝ Մեղրիի երկաթուղիով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան հակառակ ուղղությամբ և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ և Հայաստանն՝ Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների կամ միջազգային առևտրի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք էդ առաջարկն արել ենք: Էս փուլում սկսենք բեռնափոխադրումները, հետո երբ որ մթնոլորտն ավելի համապատասխան լինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին: 

Անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական գնահատականին: Եվ եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է դա մերժեն»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ