«Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ դուք, խոսելով Քոչարյանի աջակիցների մասին, ասացիք՝ դրանց սաղին բռնելու եմ, շինեմ։ Այս ընթացքում ու՞մ եք շինել, ձեր ուժը, ձեր կապույտ չագուչը միայն հայերի վրա՞ է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու։ Ես, որպես քաղաքացի, ո՞նց հենվեմ մեր վարչապետի վրա, երբ աշխարհում լուրջ հարցեր են քննարկվում, մեր վարչապետը սոխով ձվածեղ է պատրաստում։ Դուք Միքայել Մինասյանին ասում էիք՝ խոհանոցից դուրս արի, նա վարչապետ չէր, դուք վարչապետ եք, ե՞րբ եք խոհանոցից դուրս գալու»,- այս մասին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասած, զուտ բառապաշարի առումով, կարող է և մոռացած լինեմ, ես տենց բա՞ն եմ ասել։ Իմաստային գուցե կարելի է ինչ-որ ասած մեկնաբանել այդպես, բայց ես տենց բառապաշար օգտագործե՞լ եմ, հենց տենց։ Չեմ հիշում, որ հենց այդ բառապաշարով եմ ասել»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը