Հունվարի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ Նուբարաշենի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով իրականացնում են օպերացիա, որի արդյունքում էլ ոստիկանության Նուբարաշենի բաժին է տեղափոխվում Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Խ-ն.: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոտիկանության Նուբարաշենի բաժնում օպերաատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Խ.-ն իր մոտ պահում է թմրամիջոց և հնարավոր է, որ նաև օգտագործում է:
Տեղում պարզվում է, որ Գրիգոր Խ.-ն գտնվում է Նուբարաշենի 6-րդ փողոցում՝ իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկաններն ու պարեկները մեկնում են 6-րդ փողոց, որտեղ էլ ապօրինի թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով Գրիգոր Խ.-ն ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հենց նկատում է ոտիկաններին ու պարեկներին, գրպանից հանում և նետում է 1 փաթեթ և 2 գլանակ (փաթեթում եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ), «Mercedes»-ն էլ տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալված Գրիգոր Խ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական-պարետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը