31 01 2025

Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը. Զախարովա

Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին՝ բացառապես ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Նրանք հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկեցին նախապես ծրագրված բոլոր միջոցառումները։ Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին Պրահայում ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարությունը։ Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը։ Սա հենց այն է, ինչից մենք պետք է ելնենք», - հիշեցրել է Զախարովան՝ նշելով, որ այս հարցում հավելյան մեկնաբանություների կարիք չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ