31 01 2025

Տրանսպորտի թանկացման դեմ սպասվող բոյկոտը ջղաձգումների մեջ է գցել իշխող ուժին. Գառնիկ Դանիելյան

Տրանսպորտի թանկացման դեմ սպասվող բոյկոտը ջղաձգումների մեջ է գցել իշխող ուժին. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած սկանդալին։

«Այսօրվա ավագանու նիստի ընթացքում Ավինյանի հրահանգով Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից ուժով և բռնության գործադրմամբ հեռացրին ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։

Այսպիսի պահվածքի դրսևորումը վկայում է այն բանի մասին, որ տրանսպորտի թանկացման դեմ սպասվող բոյկոտն ու անհնազանդությունը ջղաձգումների մեջ են գցել իշխող ուժին։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները տապալել են տրանսպորտային համակարգի բարեփոխումները, և հիմա ողջ թիմով փորձում են ներկայացնել, թե իրենց մտածած փաթեթներն ու «զեղչերը» մի բան էլ ձեռնտու են բնակչության համար։

Զավեշտալի է նաև այն, որ ոստիկանական ուժերը լուռ անտարբերությամբ կարող են հետևել Հանրապետության հրապարակում ցնծացող և ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգող խմբին, իսկ ավագանու նիստին վարչախմբի հրահանգով պատրաստ են ջանասիրությամբ բռնություն կիրառել տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարող ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ