31 01 2025

Տեսեք, թե ինչ խղճուկ, ողորմելի վիճակում է գտնվում քաղաքային իշխանությունը. Մանուկ Սուքիասյան



Տեսեք, թե ինչ խճղուկ, ողորմելի վիճակում է գտնվում քաղաքային իշխանությունը, ինչքան է իրենց նյարդերը տեղի տալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Մեր, ձեր, բոլորի նախաձեռնած բոյկոտն հսկայական ճնշում է գեներացրել: Ինչպիսի հիստերիկ, անօգնական վիճակում են իրենք գտնվում, որ ոստիկանություն են բերում  նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան ընդդիմադիր խոսքը լռեցնել»,- նշեց նա:

Սուքիասյանը կոչ արեց փետրվարի 1-ից շարունակել բոյկոտն ու չվճարել հասարակական տրանսպորտի համար։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ