«Գնամ Եռաբլուր ի՞նչ ասեմ իմ որդուն, ասեմ՝ հորդ դատեցի՞ն: Իրանք ամենավերջին սրիկաներն են՝ բռնած մեր իշխանավորներից, ամենաբարձր խավերում նստածներից ու էս կամակատարներից՝ Մասիս Մելքոնյանից ու դատախազ Արթուր Դավթյանից վերջացրած։ Իրանք ամենաստորն են իմ հանդիպած մարդկանցից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։
Այսօր դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ազատազրկմամբ, միաժամանակ որոշվեց անմիջապես փոխել խափանման միջոցն ու նրան ուղարկել 3 ամսյա տնային կալանքի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը