Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաց նամակ Երևանի ավագանու քպ խմբակցության ղեկավարին։
Ձեզ առաջարկում եմ հրապարակել մեկ ուղեւորի մեկ անգամ մեկ ուղղությամբ տեղափոխման սակագինը։ Որպես հաջորդ հարց, որքան շահութաբերության նորմա է ձեավորվելու տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Այսինքն ձեր հիշատակած 150.5 դրամից որքան է կազմելու ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) եվ շահութահարկը։ Ինչ կարծիք ունեք ԱԱՀ եվ շահութահարկի հնարավոր այլ տոկոսադրույք կիրառելու նախաձեռնության մասին: Հիշատակված հարկերի զեղչման պարագայում 150.5 դրամից սակագինը կարող է իջնել մինչև 110 դրամ: Պատասխանի դեպքում, առաջարկում եմ ներկայացնել միայն ֆինանսիստի կողմից կազմված հավաստի հաշվեկշռային տվյալներ։ Այսինքն , եթե, դիցուք, ենթադրենք բառերով սիրողական բնույթի պատասխանը դիտարկելու ենք, որպես մոլորեցնող հնարք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը