Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ մոտեցումները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։
«Ադրբեջանով»,- նա պատասխանել է այն հարցին, թե ինչ ճանապարհով է անցնելու գազատարը դեպի Իրան։
«Մենք հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք՝ գնի հաստատմամբ, ծավալներն արդեն ֆիքսված են։ Բայց գինը միշտ կոմերցիոն խնդիր է։ Աշխատանքային խումբ է ստեղծվել և երկու կողմերի մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցում»,- հավելել է նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը