Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ․
Մի ուրվական է շրջում երկրով և դա ամենևին էլ շեքսպիրյան Համլետի մոլագար երևակայության արդյունքը չէ։ Յուրաքանչյուր սթափ աչք կտեսնի, որ այն մարմին, սպառնալիք ու իրականություն է դառնում հենց իրական Հայաստանում։ Հարկերն ու տուրքերը միտում ունեն աճելու երկրաչափական պրոգրեսիայով։ Փետրվարին կթանկանա տրանսպորտը, փոքր և միջին բիզնեսը արդեն իսկ կանգնած է գնդակահարության պատի տակ, սրընթած աճում են անշարժ գույքի հարկերն ու տուրքերը, կադաստրի գույքագրման վճարները։ Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական հարաբերությունների վատթարացման հետևանքով Դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է էներգակիրների, գազի թանկացումը, պետական արտաքին առևտրի կրճատումը 70֊80 տոկոսով։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյանների պատկերավոր լեզվով ասած Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կործանման գնացող Տիտանիկի տոմս գնել։ Բանը հասել է աբսուրդին, որ այլ երկրներից իրենց հարազատներին դրամական օգնության ձեռք մեկնած տրանսվերներից անգամ նախատեսվում է տոկոս գանձել։ Ստեղծվում է հարկային սարդոստայն. ոչ ոք չպիտի թփրտա, չպիտի լպտա, դրան է ծառայելու անհատատական հայտարարագրերի գործարկման համակարգը։ Մնում է գիշերը քնելու և առավոտյան զարթնելու պատրվակով մարդկանցից արթնության մաղարիչի հարկ գանձեն։ Ինչ խոսք, օդի հարկին սովորած իշխանավորները կարող են և շնչառության հարկ գանձեն։ Հետո էլ ասում են, իսկական հերոսը հարկ տվողն ա և ոչ հայրենիքի սահմանին կանգնած կյանք տվողը։ Դե, եթե էդքան հարկ ու տուրքի տակ մարդը չի մեռնում` հերոս ա, բա ի՞նչ ա... Մինչդեռ, նա ընդամենը հարկման մատերիալ ա։ Դա նիկոլը իմացել է, իսկ մենք` կասկածել։ Բողոքի ալիքը առայժմ ժողովրդական զանգվածի ընդերքում է։ Այն հղի է ժայթքելու։ Ոչ ոք չգիտի, թե երբ գորշ լավան կհորդի։ Այն կպոռթկա հանկարծակի, անակնկալ... Շարժումը կբերի իր շարժողին` լիդերին։ Դաշույնի շեղբը կշողա այնտեղ, որտեղից մտքներովս անգամ չէր անցնի... Իշխանությունները,տակավին, կորցրել են իրականության զգացումը։ Դե, մի կողմից էլ ճար չունեն։ Տնտեսություն գրեթե գոյություն չունի, առավել ևս տնտեսվարություն։ Երկիրը ապրում էր ուրիշի դժբախռության հաշվին, այսինքն, ուկրաինական պատերազմի պատեհություններով, երբ մեր գլխի վրայով ոսկե սալիկներ էին թռցնում։ Շահը գնում էր վարչակազմի սիրելի օլիգարխի գրպանը, իսկ քափը` պետական բյուջե։ Հիմա դա էլ է կտրվում։ Մնում է ժողովրդի բորբոսնած կաշին։ Դանակ են սրում այն քերթելու համար։14 միլիարդ դոլարին հասնող պետական արտաքին պարտք ունենք, որ պիտի մարվի։ Պետությունը կանգնած է կոլաբսի առջև... Խելք ունե՞ն, էս մարդիկ... Դե, որ կարելի է անխելք ապրել` ինչո՞ւ խելքով ապրեն` ծանրացնելով ուղեղի պաշարը... Ասենք, բանը խելքը չէ. մարդիկ ծրագիր են իրականացնում...
Ժողովուրդը չհասկացավ, ինչպե՞ս Արցախը կորցրեցինք, չի հասկանում, թե ինչպես երկրի սահմաններն են խուզվում, չի հասկանում նաև կեղծ խաղաղության գինը, մնում է հասկանա, թե ինչու է պետության երկաթյա ձեռքը մտնում իր գրպանը։
Սա պետական ռեկետ է, իրական գանձագողություն, երբ պետությունը դառնում է գրպանահատ, կամ էսպես ասած` ՕՐԵՆՔՈՎ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը