16 01 2025

Պատժվողներ եղե՞լ են հունիսի 12-ի դեպքերի հետ կապված․ Արփինե Սարգսյանը չպատասխանեց



«Քաջատեղյակ եմ, որ հունիսյան դեպքերով պայմանավորված կան հարուցված քրեական գործեր, զուգահեռ եղել են նաև հարուցված ծառայողական քննություններ, որոնք կասեցվել են, քանի որ կա զուգահեռ ընթացող քրեական վարույթ»,- հարցին՝ հունիսի 12-ի գործով եղե՞լ են պատժվողներ, ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարը հայտնեց՝ այս պահին ՆԳՆ անունից որևէ գնահատական հնչեցնել՝ կնշանակի ուղղորդում մեկ այլ կառույցի աշխատանքին․ «Քննչական կոմիտեի գործընկերները նախաքննության ընթացքում, անաչառ տրամաբանության մեջ, պատեհ պահի հանդես կգան որոշակի հայտարարություններով։ Ուզում եմ նաև արձանագրել, որ մեզ համար շարունակում են խնդրահարույց մնալ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքի մեթոդաբանության և ուժային միջոցի ստանդարտների հետ կապված հարցերը։ Ես՝ որպես նախարար հարցը դիտարկում եմ ոչ միայն որպես խնդիր, այլև դիտարկում լուծումը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ