Այսօր՝ հունվարի 17-ին, Բաքվում սկսվել է Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների և գերեվարված մյուս հայերի դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստը կանցկացվի Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։
Մեղադրյալները 15-ն են, այդ թվում՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը, Գարիկ Գրիգորիի Մարտիրոսյանը, Մելիքսեթ Վլադիմիրի Փաշայանը, Դավիթ Նելսոնի Ալլահվերդյանը, Գուրգեն Հոմերոսի Ստեփանյանը, Լևոն Ռոմիկի Բալայանը, Մադաթ Առաքելի Բաբայանը, Վասիլի Իվանի Բեգլարյանը և Էրիկ Ռոբերտի Ղազարյանը։
Հայ գերիներին մեղադրում են «ռազմական հանցագործությունների» մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը