17 01 2025

Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։

Փաստաթղթով նոր մակարդակի են հասցվում Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները, ամրապնդվում է ռազմավարական գործընկերների կարգավիճակը։ Պայմանագրով սահմանվում է նաև իրավական դաշտ՝ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության զարգացման համար։

Պայմանագրով նախատեսվում է  համագործակցության ընդլայնում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի էներգետիկայի, աարդյունաբերության և այլն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ